ՕԵԿ ջանքերով մեր երկրում 250 օրենքներ են ընդունվել` Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Արագածոտնի մարզում էր: Թալին քաղաքի կենտրոնական հրապարակում բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը  ողջունելով  ներկաներին նշեց, որ  ՕԵԿ-ի շնորհիվ բազմաթիվ լուսավոր գաղափարներ են իրականացվել.

«Մեր շնորհիվ Հայաստանում իրենց ավանդները ստացան 212 հազար մարդ, մեր շնորհիվ ծնվող երեխան պետությունից ստանում է գումար,  ՕԵԿ ջանքերով մեր երկրում 250 օրենքներ են ընդունվել: Մենք աջակցելով հեղափոխությանը,  կողմնակից ենք, որ մարդկանց կյանքում լինի հեղափոխություն, որ մարդը կարողանա իր աշխատանքով ապահովել իր արժանապատիվ գոյությունը: Մենք համոզված ենք, որ Հայաստանը հնարավոր է զարգացնել փորձառու, կրթված, գրագետ մարդկանցով»: Մարզային խնդիրների վերաբերյալ ՕԵԿ-ն ունի  իր մոտեցումները:   Արթուր Բաղդասարյանի դիտարկմամբ իրենք մեծ ուշադրություն են դարձնում  հատկապես գյուղական համայնքների հիմնախնդիրներին: ՕԵԿ նախագահը առաջարկում է Հայաստանում ներդնել գյուղատնտեսության ապահովագրության քաղաքակիրթ համակարգ. «Գյուղացին պետք է զգա պետության հոգածությունը: Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ: Սա է մեր մոտեցումը: Այս գաղափարը թույլ կտա նաև  յուրաքանչյուր տարի ինդեքսավորել և բարձրացնել մարդկանց կենսաթոշակը»:

(Visited 26 times, 1 visits today)