Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում անհայտ անձը, դանակի սպառնալիքով, վաճառողուհուց հափշտակել է 300.000 դրամ, բջջային ու քաղաքային հեռախոս, 3 վարդ և դիմել փախուստի:

Նոյեմբերի 30-ին, ժամը 06:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում անհայտ անձը, դանակի սպառնալիքով, վաճառողուհուց հափշտակել է 300.000 դրամ, բջջային ու քաղաքային հեռախոս, 3 վարդ և դիմել փախուստի:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի բնակիչ Ժիրայր Գ-ն: Реклама 06 Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում` ստացված տեղեկությունները իրացնելով, Լենինգրադյան փողոցում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ավազակային հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն

aravot.am

(Visited 83 times, 1 visits today)