«Գիտե՞ք՝ Վազգեն Սարգսյանը երբեք գնդակահարելու կողմնակից չի եղել: Նա գնդակահարող մարդ չէ, իզուր են նրանից այդպիսի կերպար ստեղծում»: Արամ Սարգսյան

«Գիտե՞ք՝ Վազգեն Սարգսյանը երբեք գնդակահարելու կողմնակից չի եղել: Նա գնդակահարող մարդ չէ, իզուր են նրանից այդպիսի կերպար ստեղծում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ ՀՀ նախկին վարչապետ, Պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանը 1994թ. ցանկացել է գնդակահարել «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին՝ Օմարի դիրքերը հանձնելու համար, ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը: 

Նա նշեց. «Ես գիտեմ, որ Վազգեն Սարգսյանը շատ շքանշաններ ու մեդալներ է հանձնել Սասուն Միքայելյանին: Վերջինս Վազգենին ամենանվիրված մարդկանցից է: Վազգենի մասին պատմելիս Սասունը միշտ ասում է՝ «եթե Վազգենն ինձ հրամայեր ինքնասպան լիներ, ես դա կանեի»…այնպես որ, ճիշտ կլինի, եթե Դավիթ Շահնազարյանը հիշի՝ Սասուն Միքայելյանն ու տղերքը տարածքներ ազատագրեցին, ոչ թե հիշի, թե որ տեղում որքան են նահանջել: Ասենք թե՝ նահանջել են, հետո՞…դա պատերազմ է: Կուտուզովն էլ է նահանջել: Պատերազմում նաեւ նահանջում են, հետո՝ հետ գալիս ու նոր տարածքներ գրավում: Ուստի նման բաները հիշելը խայտառակություն է»:

Ըստ Արամ Սարգսյանի՝ նախընտրական քարոզարշավում չպետք է նման երեւույթներ քննարկվեն, որովհետեւ ամեն ինչ դեկտեմբերի իննով չի ավարտվելու:

 

Ուղիղ։ Aravot.am-ի զրուցակիցն է "Մենք" դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը. Արցախի հարց, Դավիթ Շահնազարյանի հայտարարություններ, արտաքին քաղաքականություն

Опубликовано Aravot Среда, 5 декабря 2018 г.

 

aravot.am

(Visited 81 times, 1 visits today)