«Ընտրությունների մասնակցել պատրաստվող քաղաքացիների 69,4 տոկոսն իր ձայնը տալու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 5,7 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3.8 տոկոսը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը»,-ասաց Նավասարդյանը:

Հայաստանում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ ընտրողների 75,7 տոկոսը միանշանակ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, 14.6%-ը հայտնել է, որ ավելի շուտ մասնակցելու է, իսկ հաստատ չի մասնակցելու հարցվածների 5,7 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով դեկտեմբերի 1-ից 4-ը անցկացված «Նախընտրական ճեպընթաց՝ Վերջին կանգառ» խորագրով հարցումների պատասխանները: «Ընտրությունների մասնակցել պատրաստվող քաղաքացիների 69,4 տոկոսն իր ձայնը տալու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 5,7 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3.8 տոկոսը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը»,-ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով` «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանն իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 1.4%-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` 1.3 տոկոսը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը 1.2%-ը, «Մենք» կուսակցությունների դաշինքին` 0.8%-ը, «Օրինաց Երկիր» կուսակցությանը` 0.4%-ը, «Քաղաքացու Որոշում» Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությանը՝ հարցվածների 0.3%-ը, «Ազգային Առաջընթաց» կուսակցությանը 0.1%, Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ կուսակցության անունը հարցվածներից որևէ մեկը չի տվել: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով` 1100 հոգու միջև: Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:

shamshyan.com

(Visited 285 times, 1 visits today)