Խոտաբույս, որը բազմաթիվ հիվանդություններ է բուժում. Բնության անգին բարիքը

Այսօր կպատմենք մեզ բոլորիս հայտնի և սիրելի ուրցի բուժիչ հատկությունների մասին։ Այս բնական հակաբիոտիկը նաև հակավիրուսային, սպազմոլիտիկ, անտիսեպտիկ հատկություններով է օժտված։ Ուրցը ոչնչացնում է ախտածին մանրէները, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, մաքրում է շլակներից, մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորմանը։

Ուրցի եթերայուղը հազարապատիկ բացելու դեպքում էլ այն, միևնույն է, ոչնչացնում է ստաֆիլոկոկը։ Այս եթերայուղն ի վիճակի է 90 տոկոսով ոչնչացնելու ախտածին միկրոօրգանիզմները ընդամենը երեք ժամում՝ գոլորշացման ընթացքում։

Ամենից հաճախ այս բույսը կիրառում են ինֆեկցիոն–շնչառական հիվանդությունների դեպքում։ Այն բուժիչ ազդեցություն է գործում հազի, լարինգիտի, կոկորդի բորբոքումների, ասթմատիկ երևույթների, քթի խոռոչի վարակիչ պաթոլոգիաների դեպքում, ջրիկացնում է խորխը, փափկեցնում է լորձաթաղանթը։

Այս բուրավետ խոտն օգնում է նաև ընկճախտի, մշտական հոգնածության, ուշադրության ցածր կենտրոնացման դեպքում։ Բացի այդ՝ ուրցը լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, կարգի է բերում ցածր ճնշումը։

 

Ուրցն օգտագործվում է նաև.

• Արգանդի լորձաթաղանդի բորբոքման և կանդիդոզի դեպքում,

• Եղունգների սնկային հիվանդությունների դեպքում,

• Ոչնչացնում է մակաբույծներին,

• Որպես միզամուղ,

• Միջատների խայթոցների դեպքում,

• Բարելավում է մաշկի և մազերի վիճակը։

Մենք սովոր ենք օգտագործել ուրցը որպես համեմունք կամ թեյ, սակայն նրա բուժական հատկությունները նույնպես պակաս ուշադրության արժանի չեն։

blognews.am

(Visited 402 times, 1 visits today)