Հանրայինի բանավեճի ընթացքում «Վիգեն Սարգսյանը շատ արագ մերկացրեց գիտելիքի, փորձի և տեսլականի բացակայությունը վարչապետի մոտ»։ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արտաքին քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարներից մեկն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկոլ Փաշինյանի երկրորդ աքիլեսյան գարշապարը, ինչն ապացուցվեց նաև երեկ Հանրայինի եթերում, Արցախի հարցն է։ Նա ունի առնվազն երկու աքիլեսյան գարշապար՝ աջ և ձախ, մեկն՝ արտաքին քաղաքականությունն է, մյուսը՝ Արցախյան հակամարտության կարգավորումը», — ասաց Արմեն Աշոտյանը։

Նա կարծիք հայտնեց, որ Հանրայինի բանավեճի ընթացքում «Վիգեն Սարգսյանը շատ արագ մերկացրեց գիտելիքի, փորձի և տեսլականի բացակայությունը վարչապետի մոտ»։

«Եթե իրենք կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունների ճիշտ մակարդակն է, երբ Ռուսաստանի նախագահը կամ արտգործնախարարության մամուլի խոսնակը առնվազն սխալ են հանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն, առնվազն մեղադրում են և տարակուսելի են համարում մեր վարչապետի հարաբերություններն, ապա այդ այդ մակարդակը գուցե հարիր է գործող վարչակազմին, բայց ոչ երբեք հայ-ռուսական ռազմավարական, բարեկամական հարաբերություններին», — ասաց Արմեն Աշոտյանը։

aysor.am

(Visited 444 times, 1 visits today)