Այս ծեր տղամարդը այլևս ի վիճակի չէր միայնակ աշխատելու և որոշեց այսպիսի նամակ գրել բանտում գտնվող իր որդուն

Նյու-Ջերսիում իտալացի մի տղամարդ էր ապրում:

Երբ գարունը բացվեց, նա ցանկացավ լոլիկ աճեցնի, ինչպես մյուս տարիների ընթացքում էր արել, բայց այս անգամ նա արդեն դժվարանում էր աշխատել, և հողատարածքն էլ փոքր չէր:

Իսկ նրա միակ տղան՝ Վինսենտը, բանտում էր:

Հայրը որոշեց նամակ գրել տղային և կիսվել նրա հետ իր խնդիրներով:

Image result

«Թանկագին Վինսենտ, ես շատ տխուր եմ, քանի որ այս տարի ի վիճակի չեմ լինի լոլիկ աճեցնել մեր հողամասում:

Ես արդեն շատ ծեր եմ հողը փորելու համար:

Ես գիտեմ, եթե դու ինձ հետ լինեիր, ամեն խնդիր կլուծվեր:

Ես հաճախ հիշում եմ հին և բարի ժամանակների մասին: Սիրում եմ քեզ: Քո հայրիկ»:

Անցավ մի քանի օր, և ծերուկը նամակ ստացավ որդուց:

«Թանկագին հայրիկ, մի փորիր այդ հողամասը: Քանի որ հենց այդտեղ են թաղված մարմինները:

Գրկում եմ: Քո որդի՝ Վիննի»:

Հաջորդ օրն առավոտյան 4-ին, եկան ոստիկանության աշխատակիցները:

Նրանք փորեցին ամբողջ հողամասը՝ թաղված մարմինները գտնելու նպատակով:

Բայց ոչինչ չգտան, և ներողություն խնդրելով ծերունուց, հեռացան:

Եվ հենց այդ օրը իտալացին ևս մեկ նամակ ստացավ որդուց:

«Սիրելի հայրիկ, այժմ դու կարող ես տնկել լոլիկները: Սա այն ամենն էր, ինչ կարող էի անել քեզ համար:

Համբուրում եմ: Վիննի»

blognews.am

(Visited 299 times, 1 visits today)