«Ես ներկայացնում եմ մի համայնքի, որտեղ, հավատացեք, իշխանությունները երբեք չեն այցելել, որտեղ բակում երեխաները դեռ ծակ գնդակով ֆուտբոլ են խաղում ու երազում Մխիթարյան դառնալ»:

Ուղիղ։ Հայաստանի ավագանիների առաջին համաժողովը

Опубликовано Aravot Суббота, 15 декабря 2018 г.

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ավագանու անդամ Մայիս Ավետիսյանն այսօր ՀՀ ավագանիների առաջին համաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց: «Պապս ասում էր՝ «եթե Երեւանում ես ծնվել, արդեն իսկ երջանիկ ես»…ես ներկայացնում եմ մի համայնքի, որտեղ, հավատացեք, իշխանությունները երբեք չեն այցելել, որտեղ բակում երեխաները դեռ ծակ գնդակով ֆուտբոլ են խաղում ու երազում Մխիթարյան դառնալ»,-ասաց նա:

Թե ինչու իշխանություններին երբեւէ «պետք չի եկել» իրենց գյուղը, Մայիս Ավետիսյանն այսպես բացատրեց. «450 ընտրող ունենք, բայց իրենք այդ թվով ընտրողներ, կներեք, ունեցել են գերեզմաններից…հեղափոխությունն ինձ միայն այն է տվել, որ ես կարող եմ հիմա անկեղծ խոսել եւ չվախենալ, որ կարող եմ հայտնվել «վարչության պադվալում»…»: Ապա Մայիս Ավետիսյանը նշեց, որ իր հեռավոր համայնքի ավագանու նիստերին մասնակցում է յոթ ավագանի, որոնցից վեցը գյուղապետի սանիկներն են: Ի դեպ, Aravot.am-ը Մայիս Ավետիսյանից տեղեկացավ, որ դեկտեմբերի իննին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում Վարդանաշենի մոտ 450 ընտրողից 250-ը ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին:

aravot.am

(Visited 202 times, 1 visits today)