«Այսօր մոտ 4 ժամ անցկացրեցի դժոխքում». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մոտ 4 ժամ կրկին անցկացրեցի դժոխքում: Այո, Դժոխքում: Գյումրու հարյուրավոր դոմիկների և կիսաքանդ շինությունների պայմանները հաստատ ոչինչով չեն զիջում դժոխքի պայմաններին: Այնպես որ ցանկացած մարդ, ով ուզում է զգալ ու տեսնել, թե կյանքը ինչպիսին կարող է լինել դժոխքում, կարող է գալ Գյումրի և այցելել կիսաքանդ շենքեր և դոմիկներ:

Առհասարակ ես չեմ կարող հարգել, կամ իմը համարել մի ղեկավարի, իշխանավորի, պաշտոնյայի, պատագամավորի ու նման կոչում ունեցող որևէ մեկին, ով իր կյանքում գոնե մեկ անգամ չի տեսել ու չի զգացել այն, ինչ ես զգում եմ ամեն օր: Լուսանկարներով և անգամ տեսանյութերով հնարավոր չէ պատկերացում կազմել իրական վիճակից, հասկանալ ու զգալ հազարավոր մարդկանց և երեխաների տառապանքները: Գոնե կյանքում մեկ անգամ պետք մտնես այդ կացարանների դռներից ներս, ուր մարդ խեղդվում է ծակ ու հնամաշ վառարանները նետած աղբի, ռեզինի, տոլի տհաճ հոտից: Երբ օրեր շարունակ թվում է, թե ամեն ինչից այդ հոտն է գալիս»:

mamul.am

(Visited 215 times, 1 visits today)