Խոշոր ավտովթար «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց. կա 7 տուժած

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում:

1in.am

(Visited 87 times, 1 visits today)