Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Տիկին Թուխիկյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարությանպաշտոնական նախագիծը օպտիմալացման հետ կապված։ Ըստ այդնախագծի՝ Կրթության և գիտության նախարարությանն են միացվումմշակույթի և սպորտի նախարարությունները։ Կարո՞ղ է արդյոք այսքաննախարարությունների միավորումը անգամ լավագույն ցանկությանդեպքում լավ աշխատել։
Այն, որ պետական կառավարման արդյունավետության բարձրացման համար խիստ անհրաժեշտ է լայնահուն օպտիմալացման գործընթաց սկսել, աներկբա է: Այս ասելով` բնավ նկատի չունեմ միայն կամ սոսկ աշխատուժի կրճատումը: Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպտիմալացումը կարող է որոշակի ոլորտներում բերել նաև աշխատատեղերի ավելացման: Հարցը արդյունավետ աշխատանքի, աշխատանքի որակի և մրցունակության մասին է: Մենք դանդաղ ենք առաջ շարժվում: Կառավարման առումով շատ բաներ մնացել են նախորդ կարգերից, երբ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը շատ դեպքերում ինքնապատակ էր, ոչ առանձնապես պահանջ կար, ոչ էլ վերահսկողություն և արդյունքի գնահատում: Ի պաշտոնե ես աշխատանքի համար ինձ դիմած շատ ու շատ անձանցից լսել եմ հետևյալ արտահայտությունը՝ «էնքան որ տնից դուրս գամ»: Բնականաբար, բանակցություններն ընդհատվել են անմիջապես: Սա ինձ համար վայրենություն է: Բայց նման մտայնությամբ, ցավոք, շատերն են պաշտոնավորում Հայաստանում:
Օպտիմալացումը ենթադրում է նախևառաջ մարդկային ռեսուրսի՝ մարդուժի հստակ գնահատում: Աշխարհը վաղուց ընթանում է այս ճանապարհով՝ գնահատելով աշխատելու և արդյունք տալու ունակությունն ու կարողությունը, բայց որ ամենակարևորն է՝ ցկյանս գիտելիք ձեռք բերելու կարևորության գիտակցումը: Ընդհանրապես, գործատուն պետք է մտածի իր կառույցի առաջխաղացման մասին: Դուք չեք տեսնի մասնավոր մի հիմնարկ, որի սեփականատերը հանդուրժի ավելորդ ստորաբաժանում իր համակարգում, նաև անարդյունավետ աշխատակցի: Դա մենք նորմալ ենք համարում, բայց, չգիտես ինչու, ընդվզում ենք, երբ այս պահանջը դնում է պետական մարմինը: Իհարկե, այստեղ չափազանց կարևոր է սոցիալական արդարության հարցը:
Ինչ վերաբերում է ԿԳ-ի, Մշակույթի և Սպորտի նախարարությունների միախառնմանը, ապա, եթե հիշում եք, մինչև մի քանի տարի առաջ վերջին երկուսը միաձույլ էին: Հարցը հավանաբար ԿԳ-ի մասին է: Եթե անկեղծ լինենք, հոգևոր առումով կրթությունը և մշակույթը անքակտելի հասկացություններ են: Եվ ինձ համար տրամաբանական է, որ գերատեսչությունը մեկը լինի, բայց այստեղ մտավախությունը աշխատանքի հսկայական ծավալի մասին է: Կարծում եմ, որ նախարարը, որ պետք է կառավարի այս չափազանց նուրբ և ռազմավարական նշանակության կառույցը, կունենա ողջամիտ թվով ոլորտային տեղակալներ:
Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում այն, որ մշակույթինախարարություն այլևս չի լինի։ Իսկապես այդ նախարարությունըմիավորելու անհրաժեշտություն կա՞ր։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, թաքնված այսմիավորումների հիմքում, գերատեսչությունների՝ տարիների վատ ևանարդյունավետ աշխատա՞նքը։
Ես տասը տարուց ավել ղեկավարել եմ Մշակույթի նախարարության ենթակայությամբ հիմնարկ և առանց տատանվելու կասեմ, որ այն, ինչին հասել է մեր թանգարանը, հասել է բացառապես մեր հայեցակարգի, աշխատակազմի նպատակադրումների, տեսլականի, երազանքների և դրանց հասնելու համար մշակած ալգորիթմերի շնորհիվ: Ես միշտ ասել եմ, որ կառավարությունը, ի դեմս նախարարության, պետք է ստանձնի գլոբալ և ֆունդամենտալ հարցերի լուծումը, պատասխանատվություն ունենա մշակութային-հոգևոր արժեքների (նյութական և ոչ նյութական) պահպանման և տարածման համար, ապահովի աշխատողների սոցիալական արժանապատիվ կեցությունը: Մնացած հարցերը իր լուծելիքը չեն, այլ հաստատությունների տնօրենների, ովքեր պետք է կառավարեն իրենց վստահված կառույցը ստեղծարարությամբ:
Տիկին Թուխիկյան, առաջիկայում Ձեզ կտեսնենք օրենսդիրում։Որքանո՞վ, ըստ Ձեզ, ձեր քաղաքական թիմը կկարողանա արդարացնելմարդկանց սպասումները։ Որքանո՞վ խորհրդարանում կգործիզսպումների, հակակշիռների մեխանիզմը։
Մեր քաղաքական թիմն այլ ճանապարհ չունի: Մենք պարտավոր ենք դա անել:
2018թվականն ինչպե՞ս եք ավարտում և ի՞նչ սպասելիքներ ունեք 2019-ից։
2018թ. մեր հասարակության մեծ հաղթանակների տարի էր: Այն, չեմ վախենա ասել, դարակազմիկ էր: 2019-ը օրնիբուն աշխատանքի, հստակ արդյունքների ամրագրման տարի է լինելու:
lragir.am