Ամանորյա եղևնին զարդարելու ավանդույթը սկիզբ է առել Գերմանիայում: Կա հավատալիք, որ եղևնու զարդարման սովորույթի հիմքը դրել է գերմանացի բարեփոխիչ Մարտին Լյութեր Քինգը, հայտնում է RIA Novosti-ն:
17-րդ դարի 2-րդ կեսին արդեն գերմանական ու շվեյցարական տներում փոքրիկ եղևնիներ էին ամրացվում առաստաղին՝ կոնֆետներով ու խնձորներով: Ավելի ուշ տարածում գտավ հյուրասենյակում մի մեծ եղևնի տեղադրելու սովորույթը:
18-19-րդ դարերոում եղևնու զարդարման ավանդույթը տարածվեց ոչ միայն ամբողջ Գերմանիայում, այլև Անգլիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում, Դանիայում:
Ամերիկայում տոնածառերը հայտնվեցին ներգաղթյալների շնորհիվ: Սկզբում դրանք զարդարում էին մոմերով, քաղցրավենիքով ու պտուղներով, ավելի ուշ՝ մոմից, ստվարաթղթից, ապաև` ապակուց պատրաստված խաղալիքներով:
Եղևնին զարդարելու անբաժան մաս են դարձել ոսկեգույն, կարմիր, կապույտ տարատեսակ խաղալիքները:
21-րդ դարում արդեն ամանորյա եղևնիների վրա ավելի հաճախ է հնարավոր տեսնել կտորից, թղթից, ծղոտից, անգամ կենդանի ծաղիկներից խաղալիքներ:
Վերջին շրջանում «նորաձևություն» հասկացությունը սկսեց տարածվել նաև ամանորյա եղևնու զարդարանքների վրա:
Ներկայումս նորաձև է եղևնին ձևավորել միագույն զարդերով՝ խաղալիքներ տեքստիլից, տարբեր նյութերի ու գույների՝ ոսկեգույնի ու արծաթագույնի համադրությամբ:
1in.am