Փաստեր Սուրբ Ծնունդի մասին

Սուրբ Ծնունդը մի տոն է, որն անփոփոխ նշվում է Ամանորի հետ միասին: Կաթոլիկներն այն նշում են դեկտեմբերի 25-ին, ուղղափառները` հունվարի 7-ին, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում: Ներկայացնում ենք ձեզ հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան մասին:

1. Տոնածառն իզուր չի դարձել Սուրբ Ծննդյան խորհրդանիշ: Բանն այն է, որ մշտադալար բույսերը հնագույն ժամանակներից համարվում էին հավերժական կյանքի եւ վերածննդի խորհրդանիշը: Հեթանոսական երկրպագությունը, ի վերջո, նման բույսերով իրենց տունը զարդարելու ավանդույթ է ձեւավորել:

2. Առաջին սուրբծննդյան շնորհավորական բացիկը պատրաստել է բրիտանացի Հենրի Քոուլը 1843 թվականին: Դատելով համեմատաբար թարմ վիճակագրությունից, Միացյալ Նահանգներում Սուրբ Ծննդյան նախօրեին ամեն տարի ավելի քան 3,5 մլն. բացիկ է ուղարկվում:

3. Սուրբ Ծնունդին տոնածառ զարդարելու ավանդույթը ծագել է Գերմանիայում 1700 թվականին: Գերմանացիները, լինելով հնարամիտ մարդիկ, առաջին արհեստական տոնածառերը պատրաստել են սագի փետուրներից:

4. Մ.թ. 320 թվականին Հռոմի եպիսկոպոս Հուլիոս Առաջին պապը դեկտեմբերի 25-ը հայտարարեց Սուրբ Ծնունդը տոնելու օր:

5. XVI դարում Սաքսոնիայում ապակի պատրաստող բանվորները ստեղծեցին տոնածառի առաջին խաղալիքը, որի համար որպես նախատիպ ծառայեց եդեմական խնձորը: Գունավոր գնդիկների զանգվածային արտադրությունը սկսվեց շատ տարիներ անց, XIX դարի կեսերին:

6. Գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի բուխարու վրա նվերների համար սուրբծննդյան գուլպաներ են կախում: Այդպիսի ամենամեծ գուլպայի երկարությունը 32,5 մետր է եղել, իսկ լայնությունը` մոտ 15 մետր: Այն պատրաստվել է Լոնդոնում 2007 թվականի դեկտեմբերի 14-ին:

7. Սուրբ Ծնունդին ընդունված է տոնական սեղան պատրաստել: Յուրաքանչյուր երկիր այս առիթով իր սեփական ավանդույթներն ունի: Դանիայում, օրինակ, սուրբծննդյան հիմնական ուտեստներ են համարվում խնձորով տապակած սագը եւ չամիչով բրնձով շիլան: Շիլան, ի դեպ, գիշերը թողնում են սեղանի վրա, որպեսզի կերակրեն էլֆերին:

8. Կրկին, ըստ վաղեմի ձեւավորված ավանդույթի, Սուրբ Ծնունդի օրն ընդունված է տունը եւ ինքդ քեզ զարդարել կանաչ, ոսկե եւ կարմիր գույներով:

9. Նախկինում շատ եվրոպական երկրներում հավատում էին, որ Սուրբ Ծնունդի 12 օրերի ընթացքում չար ու բարի հոգիները ակտիվ են եղել: Որոշ ժամանակ անց հոգիները մարմին են ձեռք բերել եւ դարձել էլֆեր:

10. Եվրոպայում Սուրբ Ծննդյան 12 օրերից որեւէ մի օր սուրբծննդյան կոճղ վառելու ավանդույթ կա: Այս սովորույթը խորհրդանշում է արեւի ցիկլային վերադարձը: Կոճղը կամ դրա ածխացած մասնիկները բերրիության, հաջողության եւ առողջության խորհրդանիշ են համարվում:

Ինչու են քրիստոնյաները Սուրբ Ծնունդը տարբեր օրերի նշումԻնչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծնունդը տարբեր օրերի նշում:Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել:Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը:Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:Ռուս Ուղղափառ եկեղեցին, ինչպես նաև բոլոր ուղղափառ եկեղեցիները, Ս. Ծնունդը ևս նշում են դեկտեմբերի 25-ին կաթոլիկ եկեղեցու հետ միասին: Իսկ հունվարի 7-ին այդ եկեղեցիներում նշվում է Աստվածհայտնության տոնը և Սուրբ Մկրտությունը։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան ևԱստվածհայտնության տոները:

lurer.com

(Visited 120 times, 2 visits today)