Ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրությունները աննախադեպ էին, երկու դեպքում էլ ընտրում էին Փաշինյանին

«Կարծում եմ՝ բոլորիս համար 2018-ի կարևորագույն իրադարձությունն ու առաջնային ձեռքբերումը մեկն է՝ հեղափոխությունը. իմ մանկության երազանքներից մեկը եղել է լավ երկրում ապրելը»,- ամփոփելով 2018 թվականը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ աննախադեպ էին նաև ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրությունները. «Երկու ընտրություններն էլ անցել են ազատ և արդար մթնոլորտում, և այդ ընտրությունների միջև նույնիսկ անձնային տարբերություն չկար՝ երկու դեպքում էլ ընտրում էին վարչապետ Փաշինյանին»:

Մեր զրուցակիցն անդրադառնալով 2019-ի ակնկալիքներին՝ ասաց. «Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիները չհուսախաբվեն և հեղափոխության շրջանում քաղաքացիների դեմքերին հայտնված ժպիտները վերականգնվեն, ինչը այսօր պակասում է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 23 times, 1 visits today)