Արմավիրի մարզում կարկուտի վնասները փոխհատուցվել են. Արմավիրի մարզպետ

Արմավիրի մարզում ցրտահարությունից եւ կարկուտից բերքի 50 տոկոսից ավելին կորցրած գյուղացիներին կառավարությունը դեկտեմբերի վերջին 225 միլիոն 232 հազար դրամի փոխհատուցում է տվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։

«ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզում 50-100 տոկոսի չափով ցրտահարությունից և կարկտահարությունից տուժած, համապատասխանաբար, 15 և 48 համայնքի հողոգտագործողի տրամադրվել է 225 մլն 232 հազար դրամի չափով փոխհատուցում: Շահառուները բնական աղետի հետևանքով իրենց կրած վնասի փոխհատուցումը ստացել են տվյալ համայնքը սպասարկող փոստային բաժանմունքից»,–ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11–ին կարկուտից վնասվել էին Արմավիրի մարզի 14 համայնքներ։ Վնասի չափը որոշ համայնքներում հասել է մոտ 100 տոկոսի։ Կարկուտից վնասվել էին բանջաբոստանային կուլտուրաներ եւ մրգատու ծառեր։

news.am

(Visited 57 times, 1 visits today)