Արմեն Ջիգարխանյանի երկրպագուներն անհանգստացած են. Դերասանի խորհրդավոր անհետացումը….

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երկրպագուներն անհանգստացած են. արդեն մի քանի շաբաթ նա հանրության մեջ չի երևացել: Դերասանի խորհրդավոր անհետացման ֆոնին, նրա հավատարիմ երկրպագուները հակասական ենթադրություններ են անում:

Դերասանի մասին վերջին նորությունները հայտնվել են անցյալ տարվա նոյեմբերին: Այդ ժամանակ միանգամից մի քանի լրատվամիջոցներ հաղորդեցին, որ դերասանը վատառողջ է և գամված է անկողնուն:

Միևնույն ժամանակ Ջիգարխանյանի շրջապատում խոսում էին, որ նրա առողջությունը ենթադրաբար տուժել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ սկանդալային ամուսնալուծության պատճառով:

Սակայն այդ լուրերը հերքեց վարպետի մոտ ընկերը՝ ասելով, որ Ջիգարխանյանը իրեն լավ է զգում, ամեն ինչ կարգին է, ուղղակի նա որոշել է մի փոքր հանգստանալ լրատվամիջոցների սևեռուն ուշադրությունից:

Այնուհետև դերասանի մասին լուրեր հայտնվեցին նրա նախկին կնոջ՝ Վիտալինայի գործի վերջնական լսումից հետո, երց դերասանը ներեց իրեն դավաճանած դաշնակահարուհուն և համաձայնեց վճռի հետ, հրաժարվելով բողոքարկել այն: Սակայն նիստին Ջիգարխանյանը այդպես էլ չհայտնվեց:

Ինչ է իրականում տեղի ունենում մեծ դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի կյանքում հայտնի չէ: Երկրպագուներին մնում է միայն հուսալ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:

1in.am

(Visited 186 times, 1 visits today)