«Զարգացած երկրներում աղբահանությունը բիզնես է, Հայաստանում՝ հիմնահարց». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարգացած երկրներում աղբահանությունն ու դրա վերամշակումը եկամտաբեր բիզնես է, Հայաստանում՝ հիմնահարց: Մի քանի տարի առաջ հայտարարվեց Լոռու մարզում աղբի վերամշակման գործարանի մասին, որը պետք է վերամշակեր Լոռու մարզի, նաև Դիլիջան և Իջևան քաղաքների աղբը: Ծրագիրն իրականություն չդարձավ, գործարան չկառուցվեց: Հարկ է Երևանի աղբահանման և վերամշակման մրցույթ անցկացնել, հաղթող կազմակերպությանը հանձնել աղբի վերամշակման գործարան կառուցելու, դրանից ստացված շահույթը տնօրինելու իրավունքը: Հարկ է բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ կատարել իրենց տան աղբը տեսակավորելու, սնունդը, մետաղը , թուղթը և այլնը տարբեր գույնի տոպրակներում տեղավորելու սովորույթը սերմանելու համար»:

mamul.am

(Visited 34 times, 1 visits today)