5 ամսական երեխայի մահվան համար հայրը մեղադրում է բժշկին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Միքայելյանը և հայտնել, որ հունվարի 4-ին, ժամը 19։00-ի սահմաններում իր դուստրը՝ 5 ամսական Մարի Միքայելյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մահացել է։

Աղբյուրի տվյալներով՝ հայրը երեխայի մահվան համար մեղադրում է նշված հիվանդանոցի բժիշկներից Հասմիկ Խաչատրյանին, ով, ըստ Ս. Միքայելյանի հայտարարության, կատարել է պարտականությունների թերի աշխատանք, ինչն էլ պատճառ է դարձել երեխայի մահվան։

Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազության Շիրակի մարզի դատախազություն՝ ըստ ենթակայության ուղարկելու համար։

mamul.am

(Visited 44 times, 1 visits today)