Ֆրաունհոֆերի ինժեներները ստեղծել են գրպանի սկաներ, որը թույլ է տալիս գրեթե ակնթարթորեն ստուգել մթերքի թարմությունը ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ: Մշակումը թույլ է տալիս կրճատել ուտելիքի ծավալը, որը մարդիկ ամեն օր դեն են նետում, քանի որ վստահ չեն, որ այն թարմ է:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության ասոցիացիայի տվյալներով՝ աշխարհում արտադրված մթերքի մեկ երրորդը թափվում է: Դա մոտավորապես տարեկան 1,3 մլրդ-ի է: Զարգացած երկրներում, որտեղ թափոնների տոկոսն ամենաբարձրն է, տարեկան աղբարկղ նետվող վատնումը կազմում է 680 մլրդ դոլար:
Դրա պատճառներից մեկը անվստահությունն է, որ դրանք թարմ են: Այս խնդիրը մասամբ թույլ կտա լուծել Ֆրաունհոֆերի սկաները, որի հիմքում ընկած է բարձր ճշգրտությամբ ինֆրակարմիր հաղորդիչը:
1in.am
(Visited 30 times, 1 visits today)