ԽԵՂԴԱՄԱՀ Է ԱՐԵԼ ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԵՒ ԴԻՆ ԹԱՔՑՐԵԼ ՁՆԱԿՈՒՅՏԻ ՄԵՋ

Ռուսաստանի Իվանովսկի մարզում մայրը իր նորածին երեխային խեղդամահ է արել եւ դիակը թաքցրել ձնակույտի մեջ։ Այս մասին հայտնում է «Նյու-Ինֆորմ» լրատվական գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Նավոլոկի քաղաքում։ Հրապարակման համաձայն, մինչ խեղդամահ արած նորածնին ձյան կույտի մեջ թաղելը, 21-ամյա կինը մի քանի ժամ քաղաքի փողոցներով քայլել է մանկան դիակի հետ։

Պարբերականը նշում է, որ երեխան եղել է մոտ մեկ ամսեկան, իսկ կնոջը իրավապահները արդեն ձերբակալել են։ Նա արդեն խոստովանական ցուցմունք է տվել։ Կատարվածի մանրամասները պարզվում են։

hraparak.am

(Visited 221 times, 1 visits today)