Համաշխարհային բանկը բարելավել է 2019թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը (ՀԲ) կառուցվածքային բարեփոխումների դանդաղում է կանխատեսել Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում: Այս մասին ասվում է ՀԲ-ի՝ «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունվարյան զեկույցում, փոխանցում է ТАСС-ը:

Զեկույցում ասվում է, որ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության աճը կնպաստի նոր պատժամիջոցների սահմանմանն ու տարածաշրջանի նկատմամբ անվստահությանը:

Մասնագետների կարծիքով՝ իրավիճակի վատթարացումը ռիսկերն ավելի նշանակալի են դարձնում:

«Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ չեղարկումը քաղաքական անորոշության աճ կառաջացնեն, իսկ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության ուժեղացումն ունակ է նոր պատժամիջոցների և տարածաշրջանի նկատմամբ վստահության կորստի հանգեցնել»,- ասվում է զեկույցում:

Բացի այդ, ՀԲ-ն բարելավել է 2019թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը: ՀԲ-ի գնահատմամբ՝ իրական ՀՆԱ-ի աճը 2019թ. կկազմի 4,3% և 4,6%՝ 2020-21թթ.: 2018թ. աճը գնահատվել է 5,3%:

mamul.am

(Visited 33 times, 1 visits today)