Նորակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկին գտել են, մյուսը փախուստի մեջ է

Երեկ՝ հունվարի 8-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում իրավապահները հայտնաբերել են ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին, այդ թվում՝ վթարային իրավիճակ, որի ժամանակ անօրինական հարկադրել են վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, այդ ընթացքում հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին, վնասել այն, հայտնում է Shamshyan.com-ը:

Այնուհետև նրանք իրենց գործողությունները կատարել են Երևան քաղաքի Շարուրի փողոցում՝ նույն եղանակով. կանգնեցրել են ավտոբուսը, որից հետո 2 հոգի ոտքերով հարվածել ու բացել են ավտոբուսի սրահի դռները, ներս մտնելով՝ բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչի նկատմամբ։ Նրանք ոչ միայն չեն ենթարկվել տեսուչի օրինական պահանջին, այլև հարվածել են նրա դեմքին և հայհոյանքներ հնչեցրել տեսուչի հասցեին, իսկ մի քանի հոգի էլ քաշել են վարորդի հագուստից՝ ստիպողաբար դուրս բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից։

Փաստի առթիվ նույն օրը ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքներ են կատարում և նշված արարքի համար կասկածվող Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Գոռ Հակոբյանն ինքնակամ ներկայանում է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի՝ 23-ամյա Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ։ Ռազմական Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ Մ. Ոսկանյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

mamul.am

(Visited 34 times, 1 visits today)