«Ինչ ասեմ, դուք եք անլրջացնում շատ բան, ոչ թե մենք». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին գումարումների ԱԺ պատգամավորների մանդատները առանց հավելյալ հանդիսավորութան վերցվում էին ԿԸՀ-ում: Որքան էլ շատերիս համար տհաճ էր, որ մանդատները տրվեին ընտրակեղծիքները օրինականացնող ԿԸՀ անդամների կողմից, դա այդպես էր: Երդման տեքստը արտասանվում էր ԱԺ նիստում:

Հիշում եմ, որ Ժառանգության պատգամավորներով այդ մանդատները ստացանք մեր ուզած օրը /ոչ այն օրը, երբ մյուսներն էի ստանում/, ԿԸՀ շատ սովորական աշխատակիցների կողմից, ոչ Մուկուչանի ձեռամբ: Հիմա եթե «Իմ քայլ»-ն այս անհասկանալի ու պաթոսային ծիսակարգը անում է՝ խուսափելու համար, որ Մուկուչյանի ձեռից չվերցնեն մանդատները, ապա պարտավոր էին նրանից ազատվել ընտրություններից առաջ: Իսկ եթե դա չէ այս անհասկանալի արարողության իմաստը, ապա, կներեք, լուրջ չէ: Ինչ ասեմ, դուք եք անլրջացնում շատ բան, ոչ թե մենք… Լրիվ մի պաթոս»:

mamul.am


(Visited 56 times, 1 visits today)