Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները

Aysor.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել է ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, որը ներկայացվել էր դատախազների և քննիչի կողմից:



Դատարանի որոշումն այսօր տրամադրվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որոշման  հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միևնույն գործի շրջանակներում և քանի որ դատավոր Բաղդասարյանը նախկինում  Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղՆյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2019/01/10/%D5%86%D5%A5%D5%AC%D5%AC%D5%AB-%D4%B2%D5%A1%D5%B2%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/1511067

blognews.am

(Visited 163 times, 1 visits today)