Ամերիկացին 2 անգամ ջեքփոթ է շահել մարգարեական երազներից հետո

ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակիչը իր կյանքում արդեն երկրորդ անգամ մարգարեական երազի շնորհիվ վիճակախաղում ջեքփոթ է շահել՝ տեղեկացնում է UPI տեղեկատվական ալիքը։

Ռիչարդ Ջոյները պնդում է, որ երազում տեսել է 4, 8, 5 և 6 թվերի համադրությունը, և դրանք տպվել են իր գլխում։ Տղամարդը հիշել է, որ այդ համարը միշտ հայտնվել է փաստաթղթերում, որոնց հետ նա աշխատել է իր՝ բանակում ծառայելու տարիներին։

Ջոյները հասկացել է, որ այդ համադրությունը հաճախ հաղթանակ է բերում վիրտուալ մրցավազքերում։ Նա խաղադրույք է կատարել համակարգչային ձիերի վրա և ջեքփոթ շահել՝ 15 252 դոլար, իսկ հետո ևս մեկ անգամ է փորձել, և երկրորդ հաղթանակը արդեն կազմել է 39 697 դոլար։

«Ես երազումս հաճախ թվեր եմ տեսնում․ դրանք կապված են ամսաթվերի, դեպքերի, սպորտային արդյունքների հետ։ Ես փորձում եմ օգտագործել այդ թվերը»,- անկեղծացել է Ջոյները։

1in.am

(Visited 31 times, 1 visits today)