Ինչով է զբաղվելու Արփինե Հովհաննիսյանը

«Առաջիկայում զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ՝ իմ գործընկերների հետ իրավաբանական ընկերություն ենք հիմնել և զբաղվելու ենք մասնագիտական գործունեությամբ»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և հավելեց․ «Բացի այդ հանրային քաղաքական դաշտում, տիրույթում կամ հարթակում մնալու համար կան որոշակի ձևաչափեր, որոնցում առաջիկայում պատրաստվում եմ ներգրավված լինել, բայց այս պահին շատ փակագծեր չեմ բացի՝ առաջիկայում կիմանաք»։ 

Հարցին՝ ԲԴԽ-ի մասին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը արձագանքներ եղե՞լ են, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եթե հրապարակային արձագանքներ եղած լինեին, դուք տեսած կլինեիք, իսկ եթե դրանք եղել են ոչ հրապարակային, ապա ես դրանց անդրադարձ չեմ կատարի»։ Անդրադառնալով կուսակցությունից դուրս եկողներին, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ շատ լավ հարաբերություններ ունի նրանց հետ․ «Ես նրանց հետ ընկերական հարաբերություններ ունեմ և իրենք, կարծում եմ, որոշակի առումով անդրադարձել են այս հարցին, ես այս առումով ասելու շատ բան չունեմ»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/11842.html?mode=preview&lang=hy&fbclid=IwAR0bj7gLkMw2fqK-euDlIQrhNXdURA5gHpc-1Sgopn6cfgy8GaiXN_kwTsI

(Visited 89 times, 1 visits today)