70 տարվա 50 տարին նվիրել եմ մարդկանց բուժելուն. Արա Բաբլոյան

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը այսօր՝ հունվարի 11-ին, կազմակերպել էր վերջին հանդիպումը լրագրողների հետ: Armdaily.am-ի հարցին, որ ընտրվելիս Արա Բաբլոյանը ասել էր, թե պատգամավորները իրենց «խելոք չպահեն», ԱԺ նախագահը կկիրառի իր մասնագիտական գործունեությունը, այսինքն կսրսկի, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Ես պատժելու խոստում չեմ տվել:

Ես խոսք եմ տվել անել այն ամենը, ինչին ունակ եմ: Եվ ինչ որ արել եմ, դուք պետք է գնահատեք: Ինձ համար դժվար է, որ ես գնահատեմ իմ աշխատանքը»: Լրագրողների այն հարցին, թե կցանկանար արդյոք շարունակել պաշտոնավարել, արդեն իսկ, նոր ընտրված խորհրդարանում, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Կարծում եմ հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչ որ շատ-շատ լավ եմ անում. Ինձ մոտ վիրահատելը ավելի լավ է ստացվում, քան թե խոսելը»: ԱԺ նախագահը նշեց նաև, որ տխուր չէ, և իր 70 տարվա 50 տարին նվիրել է մարդկանց բուժելուն: Իսկ Աժ նոր նախագահին մաղթեց. «Շարունակել, գուցե էլ ավելի նոր ու լավ հնարավորություններ գտնել զարգացնելու խորհրդարանի գործունեությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/11844.html?lang=hy

(Visited 25 times, 1 visits today)