Հայտնի հաղորդավարուհին հղի է Սամվել Կարապետյանի փեսայից (լուսանկարներ)

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, ռուս հաղորդավար, մոդել, բլոգեր Վիկտորիա Լոպիրյովան իր արձակուրդն է անցկացնում ֆլորիդայում, «Տաշիր» խմբի նախկին փոխնախագահ, «Կասկադի» խորհրդի նախագահ, գործարար Իգոր Բուլատովի հետ:

Այս մասին գրում է hellomagazine.com-ը։

Զույգը գրավել է լողափը՝ նրանք գրկախառնվում էին և բոլորի աչքի առաջ համբուրվում։  Իգորը ամուսնացած էր «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթեւիկ Կարապետյանի հետ:

Նրանք ունեն 2 երեխա, փոքր դուստրը 7 ամսական է։ Այժմ անհայտ է, թե Տաթևիկն ու Իգորը ինչ հարաբերությունների մեջ են։ Հիշեցնենք, որ Վիկտորիան մոտ ապագայում մայր է դառնալու:

Հղիության մասին լուրերը, որոնք տարածվեցին աշնան սկզբին, հաստատվեցին միայն դեկտեմբերին՝ «KP» -ին տված հարցազրույցի ժամանակ։ Սակայն Վիկտորիան չէր նշել երեխայի հոր անունը։

«Ես նրան շատ եմ սիրում, նա հայտնի մարդ չէ, հեռու է շոու բիզնեսից։ Ես միշտ ցանկացել եմ, որ իմ կողքին լինի այնպիսի մեկը, ով ոչ թե կարողանում է գեղեցիկ խոսել, այլ շատ բան անել։

Ես շատ հարցազրույցներ եմ տվել իմ կյանքում և նկարագրել եմ թե ինչպիսին պետք է լինի իմ կողակիցը՝ ուժեղ, խելացի և առատաձեռն։ Ահա և հանդիպեցի նրան»,- ասել էր Վիկտորիան։ Նշենք, որ 2017թ-ին Վիկտորիան Հենրիխ Մխիթարյանի հետ Հայաստան էր ժամանել։ 

armdaily.am

(Visited 344 times, 1 visits today)