Ռուսաստանում մոլեգնած մայրը մկրատը խրել է 10 ամսական տղայի պարանոցը

Վոլգոգրադի մարզում կինը խելքը թռցրել է, փողոցում մերկացրել երեխաներին՝ 10 ամսական տղային ու 8-ամյա աղջկան եւ մկրատը խրել կրտսեր երեխայի պարանոցը, տեղեկացնում է ՄԿ-ն՝ հղում կատարելով v1.ru-ին։

Երեխան հոսպիտալացվել է, նա պարանոցի կտրված վերքեր ունի, փակ գանգուղեղային վնասվածք, եւ սառցահարվել է մեկ ոտքը։

Դրանից առաջ կինը հանել է տղայի խաչն ու աղջկա ականջօղերը եւ գցել ձյան մեջ։ Հետո կարգադրել է հանվել։ Դրանից առաջ կտրել է իր ձեռքն ու արյունով խաչ նկարել կրծքին։

Շտապօգնություն կանչել է տուժած երեխաների հայրը։

news.am

(Visited 164 times, 1 visits today)