Սասուն Միքայելյանի որդին տիրություն է անում «Գոլդեն Փելես» հյուրանոցը. Նարեկ Մանաթաշյան

Գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգեի լրագրողներ ինֆորմացիա ունեմ, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը, որը նվիրատվություն է արվել պետությանը՝ աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին»։

Գրառումից հետո համացանցում իրարամերժ տեղեկություններ տարածվեցին, որ Մանթաշյանը ՀՀԿ-ական է: Armdaily.am-ի հետ զրույցում Նարեկ Մանթաշյանը նշեց, որ 2016 թվականի փետրվարի 3-ից դադարել է լինել ՀՀԿ անդամ՝ անցնելով զինվորական ծառայության: Այս պահին նա չի աշխատում: Խոսելով ինֆորմացիայից, ըստ որի Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը աշխատեցնում է Սասուն Միքայելյանի որդին նա ասաց, որ Ծաղկաձորի իր ընկերներից լուրեր ունի, ովքեր տեսել են, որ ամեն օր Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, տիրություն անողի կարգավիճակով գնում է հյուրանոց և որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս է գալիս: Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս»-ը պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շաբաթներ առաջ լրագրողներին ասել էր, որ «Գոլդեն Փելիս»-ը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատիրոջ անունը: Դրանից հետո Ավետիսյանների ընտանիքը որոշել էր հյուրանոցը նվիրաբերել պետությանը:

armdaily.am

(Visited 66 times, 1 visits today)