«Արջուկն ու նապաստակը վաղուց էլ չեն ներում». Արևիկ Ուդումյանը տոնել է ծննդյան 35-ամյակը

Երեկ՝ հունվարի 13-ին, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի ծննդյան օրն էր: 35-ամյակի կապակցությամբ հաղորդավարուհու սոցցանցի էջերը ողողված էին շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով: Հաղորդավարուհին հրապարակել է սեփական լուսանկարն ու շնորհավորել ինքն իրեն. «Շնորհավոր իմ ծնունդը։ Արջուկն ու նապաստակը վաղուց էլ չեն ներում»։

49465632_445739192628597_9204252174855721755_n

Հոբելյանական տարեդարձն Արևիկը նշել է ամուսնու՝ Արամ Վարդևանյանի հետ: Բոլոր բարեմաղթանքներից ամենայուրահատուկը հենց նրանն էր։ Արամը համատեղ լուսանկար է հրապարակել ու գրել. «Փոքր ժամանակ երազում էի հասնել արևին, գոնե մոտիկից տեսնել՝ չնայած այն հիմնավորումներին, որ դա անհնար է: Գրեթե 30 տարի ապրելու ընթացքում չեմ իրագործել այդ երազանքս: 2013 թվականին իմ կյանքում տեղի ունեցավ դրան համարժեք իրադարձություն: Ես գտա իմ ԱՐԵՎԻՆ, ով դարձավ ինձ համար ԱՐԵՎԸ ԻՄ… Շատ հետաքրքիր մարդ ա կինս։ Իր անունին և էներգիային համապատասխան կարողանում ա աշունը դարձնի գարուն, իսկ ձմեռը՝ ամառ ։) Ծնունդդ ՇՆՈՐՀԱՎՈՐ, Արևս։ Դու միշտ եղիր նենց, ոնց կաս` ուրախ, տաղանդավոր, հոգատար ու բարի… Մնացածի հետ գործ չունես, ես ու տղես սաղ հարցերը կկարգավորենք)))»։

49476294_2388975094449945_4373051562377871360_n

Հաղորդավարուհին վերջին տարիներին տված հարցազրույցներում հաճախ է նշում, որ մեծ խնջույք կազմակերպել չի սիրում, հասկացել է, որ աղմկոտ երեկույթների ժամանակ չի կարողանում լիարժեք շփվել բոլոր հյուրերի հետ, նախընտրում է տոնական օրն անցկացնել հարազատ մարդկանց հետ։ 

asf

blognews.am

(Visited 172 times, 1 visits today)