«Հրապարակ»-ին կոնտրոլի տակ առնելու երազանքներ ունեցել են բոլորը, այդ թվում՝ ձեր հարազատ Հանրապետականները. Արմինե Օհանյանը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Hraparak.am-ում հրապարակված նյութին, ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․ «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։

Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը եւ ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը եւ իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, եւ նույնիսկ խաշ ուտելով։Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։

Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եւ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»։

Փաշինյանի այս գրառումը մեկնաբանել է «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը․ «Դուք ամեն ինչով եք սկսել նմանվել Հանրապետականներին և հատկապես մամուլի հանդեպ ատելությամբ։ Իսկ «Հրապարակին» կոնտրոլի տակ առնելու երազանքներ ունեցել են բոլորը, այդ թվում ձեր հարազատ Հանրապետակսնները… երազախաբ են եղել… սենց մի քանի տեքստ ու ձեզ էլ է նույնը սպասվում… բոլոր հարցերում:

newspress

(Visited 70 times, 1 visits today)