Սահնակ դարձած շտապօգնության մեքենա․ հունվարին «անակնկալ» ձյուն տեղաց (տեսանյութ)

Ձմռան սկզբին Երևան քաղաքի իշխանությունները հայտարարում էին, որ կոմունալ ծառայությունը լիովին պատրաստ է սպասվող տեղումներին և մայրաքաղաքի բնակիչները հնարավորինս քիչ անհարմարություն կզգան։ Այս ձմեռ ի ուրախություն քաղաքային իշխանությունների գրեթե ձյուն չտեղաց և միայն այսօր Երևան քաղաքում առատ ձյուն տեղաց։ Ու հենց ձմռան կեսին եկած առաջին ձյունն էլ ի ցույց դրեց նոր իշխանությունների սին խոստումները։

Մայրաքաղաքի բոլոր փողոցները ձնապատ են և գրեթե անանցանելի մեքենաների համար։ Քաղաքացիները անգամ ստիպված են հրելով ճանապարհ դնել շտապօգնության մեքենաները։ Քաղաքի փողոցներում հարյուրավոր վթարներ են տեղի ունեցել։

lurer.com

(Visited 55 times, 1 visits today)