Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ, ձեր ցավը տանեմ. Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պատգամավորական մանդատ ստանալուն, Մարուքյանի հետ ունեցած տարաձայնություններին ու այլ հարցերի:

Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի որոշ նիստերից բացակայելու է: Այս մասին այսօր նա հայտարարեց ԱԺ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստում, լրագրողների հետ զրույցում՝ հավելելով. «Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, բայց դուք  գիտեք, որ Ծառուկյանը բազմաթիվ գործերով է զբաղված, որոնք բոլորը լիարժեք հասցնում է»:

Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարեց, որ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր ու կուսակցության ղեկավար:

Հարցին, թե որն է իր դիտարկմամբ օլիգարխը` Գագիկ Ծառուկյանն ասաց. «Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել: Իսկ պաշտոնում լինելով դարձել է միլիարդատեր»:

1in.am

(Visited 37 times, 1 visits today)