Արարատ Միրզոյանը հանձնաժողովների տեղակալներին կզրկի վարորդից

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մի շարք փոփոխություններ է պատրաստվում անել։

Ընդդիմության եղած ժամանակ մշտապես օպտիմալացումների, պետական միջոցները խնայելու մասին խոսող ՔՊ-ն այժմ պետք է գործով ապացուցի իր դիրքորոշումը։ Իսկ դա կարծես հեշտ չի լինելու եւ այդ օպտիմալացումի «արհավիրքները» կզգան իրենց թիմակիցները։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Աժ նախագահը որոշել է վերացնել հանձնաժողովների տեղակալների վարորդների հաստիքը՝ համարելով դա անիմաստ ծախս։ Աժ նախագահը որոշել է վերացնել նաեւ կես դրույք հասկացությունը, խորհրդարանում բազմաթիվ աշխատակիցներ կան, որ այդպես էին աշխատում, այժմ հետաքրքիր է՝ ինչ է նրանց սպասվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/12182.html?mode=preview&lang=hy&fbclid=IwAR3NSoISOhecqHlEbGDqPb13TEdzvl0FBpgOd8Ov7j4yu9UNUkKLnSXwTe8

(Visited 182 times, 1 visits today)