Լենա Նազարյանի կենսագրությունը

Այսօր տեղի ունեցավ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նիստը: Ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն կողմից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանը: ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել նաև Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը:

Armdaily.am-ը ներկայացնում է ԱԺ-ի փոխխոսնակ Լենա Նազարյանին: Լենա Ռաֆայելի Նազարյանը ծնվել է 1983 թվականի մարտի 9-ին ՝ Երևանում: Մասնագիտությամբ լրագրող է: Եղել է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր: 2007 թվականին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցիմեկամյա դասընթացը:

2014 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը: 2005-2009 թվականներին աշխատել է «Հետք» շաբաթաթերթում որպես լրագրող:2008-2009 թվականներին աշխատել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում որպես լրագրող:2008-2009 թվականներին «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում եղել է կամավոր Ռումինիայում։ 2009-2015 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես ընտրական ծրագրերի համակարգող:

2015-2016 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի» շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող: 2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ:

2016 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանվարչության անդամ: Լենա Նազարյանը ամուսնացած է, զավակներ չունի: ԱԺ փոխխոսնակի ամուսինը Նարեկ Բաբայանն է, ով Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն է ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/12217.html?lang=hy&fbclid=IwAR26DJbm0xjue08Y0Jpvq0GU22s8Zq69nucweAOkzE4VLESK8Hx_mRTp-Nk

(Visited 746 times, 1 visits today)