«Հիմա մենք Հայաստանում ունենք ոչ թե խորհրդարան, այլ՝ զանգված». Լուսինե Հարոյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ նախագահի երեկվա ընտրությունից հետո մի բան կարող ենք փաստել հստակ` 7-րդ գումարման խորհրդարանը որպես քաղաքական իրողություն կնքեց իր մահկանացուն` դեռ չծնված: 


     Արարատ Միրզոյանն ընտրվեց` ստանալով 131 ձայն 132 հնարավորից: Ընդ որում, այն մեկը դեմ կամ ձեռնպահ չէր եղել, ընդամենը քվեաթերթիկը անվավեր էր ճանաչվել, որովհետև քվեարկողն անգամ թրեյնինգից հետո չէր կարողացել ճիշտ քվեարկել: Փաստացի 100 տոկոսանոց արդյունք: 
     Սա անգամ բոլշևիկյան խորհրդարան էլ չէ (այնտեղ գոնե մի քանի հոգի ձեռնպահ էին մնում): Որքան էլ քրքրում եմ երևակայությունս, չեմ կարողանում ժամանակակից աշխարհում գտնել մեկ այլ երկիր, որտեղ հնարավոր կլիներ նման քվեարկություն, թերևս միայն Հյուսիսային Կորեայում` «Ազգի Արև» Կիմ Չեն Ինի ճաճանչափայլ որդի Կիմ Չեն Իռի երկրում:
     Եվ սա քվեարկել է մի խորհրդարան, որը ձևավորվել է քաղաքական մենիշխանությունը և նախորդների կոճակ սեղմող խորհրդարանը մերժած ժողովրդի կողմից, որը ձևավորվել է թավշյա հեղափոխության արդունքում: 
     Փաստենք մի բան ևս, հիմա մենք Հայաստանում ունենք ոչ թե խորհրդարան, այլ` զանգված, որտեղ չկան որևէ գաղափարներ և որևէ ընդդիմության մասին խոսելն անգամ ծիծաղելի է, որքան էլ որոշ «կլասիկներ» կրկեսային ներկայացումներ սարքեն` ըննդիմադիրի կեցվածք ընդունելով»:

mamul.am

(Visited 107 times, 1 visits today)