Ալեն Սիմոնյանի կենսագրությունը

Երեկ տեղի ունեցավ 7-րդ գումարման ԱԺ երկրորդ նիստը: Ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն կողմից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանը: ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել նաև Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը:

Armdaily.am-ը ներկայացնում է ԱԺ-ի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: Ալեն Ռոբերտի Սիմոնյանը ծնվել է 1980 թվականի հուվարի 5-ին՝ Երևանում: Ավարտել է Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։ 2008 թվականին մասնակցել է European Education & Research Center-ի կողմից կազմակերպած PR և քաղտեխնոլոգիայի (Political Technologies) դասընթացներին։

2013-2015 թվականներին սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետում։ 1995-1996 թվականներին խաղալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում՝ դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն։ Այնուհետև՝ 1996-2000 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար։

2003 թվականին աշխատանքի է անցել «Կոնվերս» բանկում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ։ 2004 թվականին հիմնել է Հայաստանում առաջին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբը: 2004-2010 թվականներին եղել է վերջինիս սեփականատերը։ «Սիթի FM» կայանում վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիոնախագծերը: 2007-2012 թվականներին համագործակցել է «Արմենիա», «TV5», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների հետ՝ որպես տնօրեն, դերասան, հաղորդավար, ինչպես նաև զբաղվել է երաժշտական պրոդյուսերությամբ։ Որպես պրոդյուսեր՝ նկարահանել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակներ։ Հանդիսացել է «Ալա Բալա Նիցա» գեղարվեստական ֆիլմի գծային պրոդյուսերը։

2011 թվականից հանդիսացել է «No comment» ներկայացման տնօրեն։ 2013 թվականից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած «Ararat Media Group» ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը։ 2013 թվականին կայացած նախագահական ընտրություններում սատարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: 2013 թվականի մայիսի 5-ին կայացած Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է որպես ավագանու թեկնածու՝ ընդգրկված լինելով «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ցուցակում: 2013 թվականից հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ:  2013 թվականից հանդիսանում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր: 2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ։

2015 թվականի հունիսի 17-ին Ալեն Սիմոնյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ։2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 21 812 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը: 2019 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ: Ամուսնացած է: Ունի դուստր և զավակ: 

armdaily.am

(Visited 319 times, 1 visits today)