Թեժ վիճաբանություն եւ քաշքշուկ Աժ-ում. Արման Աբովյանը՝ հանուն Ծառուկյանի խնամու եւ նախկին շեֆի

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում քննադատեց դեսպաններին, մասնավորապես Անդրանիկ Մանուկյանի գործունեությունը, ով եղել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանը:

Անդրանիկ Մանուկյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է, նրա որդին էլ ԲՀԿ պատգամավոր Դավիթ Մանուկյանն է: Արման Բաբաջանյանի ելույթից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, ով նախկինում եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը, ելույթ ունեցավ եւ պաշտպանեց նախկին «շեֆին»՝ նրան համարելով լավագույն և էֆեկտիվ աշխատող դեսպան: Արման Աբովյանի ելույթի ընթացքում ԼՀԿ և ԲՀԿ պատգամավորների միջև վիճաբանություն սկսվեց: Մանրամասները՝ տեսանյութում:

armdaily.am

(Visited 164 times, 1 visits today)