
Ազգային ժողովում երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑՆ իր խմբակցության անունից եւիշխող քաղաքական ուժ լինելու իրավունքով՝ ԱԺ նախագահի տեղեկալ առաջադրեց նույն խմբակցության անդամ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ: Ապա ներկայացրեց նրա կենսագրական տվյալները. 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2000թ. ավարտել էԵրեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2015թ-ին՝ ՀՀ ԳԱԱգիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանինախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկայինռեսուրսների կառավարիչ: 2004-2010թթ. եղել է «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի հիմնադիր-սեփականատեր: 2006-2007թթ.՝ «Սիթի FM» ռադիոկայանի «Ֆելիչիտա» եւ «Չի կարողպատահել» ռադիոնախագծերի հեղինակ եւ վարող: 2008թ. մասնակցել է European Education & Research Center-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ. եղել է երաժշտական պրոդյուսեր, «TV5» հեռուստաընկերությունում աշխատել էսերիալի տնօրեն-պրոդյուսեր, հաղորդավար, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում՝հաղորդավար, «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ դերասան:
Ինչպես նշեց Լ. Մակունցը, Ա. Սիմոնյանը եղել է նաեւ միշարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր: 2011թ.-ին՝ «No comment»ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ»ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իրհիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ-ում գլխավորխմբագիր: 2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքիցուցակով մասնակցել է Երեւանի ավագանուընտրություններին: 2013-2015թթ. եղել է «Քաղաքացիականպայմանագիր» հանրային-քաղաքական միավորմանկառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիրանդամ, 2016թ.՝ հոկտեմբերի 30-ին վերընտրվել: 2015-2016թթ.-ին «Քաղաքացիականպայմանագիր» կուսակցության խոսնակն է եղել: 2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ է եղել «Ելք» դաշինքից:
2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր է ընտրվել (թիվ 4 ընտրատարածքից՝«Ելք»
կուսակցությունների դաշինքի ցուցակով:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերիմշտական հանձնաժողովի անդամ է եղել: 2018 թվականի դեկտեմբերի 9ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքայինընտրական ցուցակով: Նույն թվականի սեպտեմբերին էլ ընտրվել է Հայաստանի ֆուըբոլի
ֆեդերացիայի գործկոմի անդամ: Հրապարակախոսական մի շարք հոդվածների հեղինակ է:
Բայց որտեղի՞ց է հայտնի Ալեն Սիմոնյանի դեմքը՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի թիմում հայտնվելն ու այսօր էլ արդեն ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելը: Հիշեցնենք. երգչուհիներԱՐՄԻՆԿԱՆ եւ ՋՈՒՍԸ տարիներ առաջ մի զուգերգ ունեին՝«Երգը իմ տարերքն է», որի տեսահոլովակի տղային պահում էին ակվարիումում: այ հենց այդ ակվարիումի միջի տղան էլ այսօր դարձավ մեր ԱԺ նախագահի տեղակալը:
Հ.Գ.- Տեսահոլովակը դիտե՛ք ստորեւ.
blognews.am