Հեղափոխությունից հետո 14 Նիկոլ է ծնվել, 2017-ին՝ 3

Panarmenian.net-ը գրում է.

2018 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ անունը տրվել է 14 նորածնի: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրացման գործակալությունը:

Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում Նիկոլ անունը տրվել է ընդամենը 3 նորածնի:

Ստացվում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո անունը մոտ 4 անգամ ավելի շատ է դրվել, քան ամբողջ 2017 թվականի ընթացքում:

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուց հետո ՀՀ քաղաքացիներից մեկը որդու անվանակոչել էր Սարկոզի՝ ի պատիվ Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահի: Իսկ Լոռու գյուղերից մեկում 11 աղջկանից հետո արու զավակ ունեցած ընտանիքը նրան անվանակոչել էր Զոռով:

2017 թվականին (2018 թվականի տվյալները դեռևս ամփոփված չեն) տղայի ամենատարածված անունը նորածինների շրջանում Դավիթն էր, ամենահաճախ տրվող աղջկա անունը՝ Նարեն:

(Visited 36 times, 1 visits today)