Մանվել Գրիգորյանը ցանկանում է մեկնել Ֆրանսիա՝ բուժման նպատակով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա:

Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից:

Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է բացասաբար ազդել իրենց վարկանիշի վրա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

(Visited 50 times, 1 visits today)