Նախկինում պաշտոնյաների տիկնայք հասարակական ակտիվ գործունեություն չեն իրականացրել. ինչո՞ւ է Աննա Հակոբյանին անհրաժեշտ մամուլի խոսնակ

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 16-ի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն է։
Թե ինչու՞ է Աննա Հակոբյանին անհրաժեշտ մամուլի խոսնակ՝ ի տարբերություն նախկին ղեկավարների տիկնանց, մեր զրուցակիցը բացատրեց հետևյալ կերպ.

«Նախկինում պաշտոնյաների տիկինները հասարակական ակտիվ գործունեություն չեն իրականացրել, մամուլի ուշադրությունը տիկնոջ գործունեության նկատմամբ մեծ է։ Անհրաժեշտություն առաջացավ, որ տիկինն ունենա մամուլի խոսնակ, որպեսզի լրատվամիջոցների հետ աշխատանքն ավելի պրոֆեսիոնալ կերպով համակարգվի։ Սա հեշտացնում է թե լրատվամիջոցների և թե՛ Աննա Հակոբյանի գործունեությունն այդ հարթակում»․
Մեր զրուցակիցը նշում է՝ որքան էլ վարչապետը կամ վարչապետի տիկինը ժամանակին պրոֆեսիոնալ լրագրողներ են եղել, իրենք իրենց դերակատարմամբ չեն կարող նպաստել, որ Հայաստանի ավելի քան հարյուր լրատվամիջոցներում լինեն պրոֆեսիոնալ լրագրողներ.«Դա անձի, խմբագրի որոշելիքն է»։

1in.am

(Visited 77 times, 1 visits today)