7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վիրահատվել է:

Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը նշեց, որ վիրահատությունը լավ է անցել:
«Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ է, ինչ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ: Եվ բժիշկների խորհրդով նախօրեին կատարվել է վիրահատական միջամտություն: Եղել է պլանավորված վիրահատություն: Հիմա իրեն շատ լավ է զգում»,-ասաց Սիմոնյանի օգնականն ու հավելեց՝ անհանգստանալու կարիք չկա, վիրահատությունը լավ է անցել:
Ալեն Սիմոնյանը մի քանի օրից արդեն կվերադառնա իր բնականոն աշխատանքային գրաֆիկին:
Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի փոխնախագահ է ընտրվել 2018-ի հունվարին խորհրդարանի նիստում փակ քվեարկությամբ:
1in.am
(Visited 607 times, 1 visits today)