ՀՀ առաջին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն է այսօր

Картинки по запросу Աննա Հակոբյան նիկոլ

Այսօր, փետրվարի 1-ին, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ծննդյան օրն է:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին, ով այս օրերին պաշտոնական այցով Գերմանիայում է և Քյոլնից արդեն ժամանել են Բեռլին. այստեղ ՀՀ վարչապետին ընդունելու է Գերմանիայի կանցլել Անգելա Մերկելը:

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։

2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Այնուհետև նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։

Աննա Հակոբյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» շարժմանը։

2018 թվականի հուլիսին Աննա Հակոբյանը հիմնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

Աննա Հակոբյանը նաև հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակը:

Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի զավակներն են՝ Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և երեքամյա Արփին։

Լուսանկարը՝ SputnikArmenia-ի

(Visited 86 times, 1 visits today)