Ինչքան հեռու դաշնակներից, այնքան լավ և՛ հայ ժողովրդի, և՛ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի համար

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է 1990-1999թթՀՀ ԳԽ և ԱԺպատգամավոր, 1992-1997թթՀՀ Մաքսային վարչության պետԵրջանիկ Աբգարյանը։

Պարոն ԱբգարյանՀՅԴն խորհրդարանական ընտրություններումարձանագրած արդյունքներից հետո Ընդհանուր ժողով գումարեց ևարմատապես փոխեց ղեկավար կազմըիսկ Բյուրոյի ներկայացուցիչՀրանտ Մարգարյանը լքեց կուսակցության ղեկավարությունը։ Ձերկարծիքով՝ ի՞նչ էր սա նշանակում։

-Կարելի է բազմաթիվ ենթադրություններ անել, բայց գլխավորն այն է, որ նախորդ 20 տարիների խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի ցուցանիշները միշտ էլ նվազագույն են եղել, և միայն ղարաբաղյան կլանի իշխանության «օգնությամբ» են դաշնակները հաղթահարել 5 տոկոսի շեմը և մուտք գործել ԱԺ: Իսկ անցած դեկտեմբերի ընտրություններին անտեր մնալով՝ նրանք հավաքեցին իրենց իրական կարողությունների առավելագույնը՝ 4 տոկոսը և դուրս մնացին խորհրդարանից: Սա մեր ժողովրդի կողմից շառաչուն ապտակ էր դաշնակներին: Եվ անսպասելի չէր, որ զգալի փոփոխություններ պետք է կատարվեին այդ մեծահարուստ կուսակցության վերնախավում: Մյուս կողմից, ինչպես երևում է, դա հասունացել էր նաև ՀՅԴ-ի ղեկավարության արտասահմանյան թևում, որտեղ, ըստ մասնավոր լուրերի, ժամանակ առ ժամանակ ՀՅԴ-ի հայաստանյան գործունեության վերաբերյալ դժգոհության մասին խոսակցություններ էին պտտվում: Այս և այլևայլ բազմաբնույթ բացասական իրողությունների հաշվառմամբ վստահաբար կարելի է արձանագրել, որ ՀՅԴ-ի մոտ 30-ամյա գործունեությունը ՀՀ-ում հայաստանցիները համարում են հակապետական, այլևս չեն հավատում նրա ավանդական գործելակերպի վերափոխման կարողությանը և մերժում են նրա ներկայության անհրաժեշտությունը մեր երկրի քաղաքական կյանքում:

Ժողովի 5-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ հղեց ՀՅԴինհայտարարեցթե պատրաստ են համագործակցության ՀՅԴի հետբաց են լինելու հնչեցրած առաջարկությունների և քննադատությանհանդեպ։ Ո՞րն էր այս ուղերձի պատճառըենթատեքստը։

-Նախ նշեմ, որ Ն. Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականության բոլոր քայլերը ներկայումս հիմնականում «ընթեռնելի» են: Այս առումով, միայն ըստ քաղաքական գործելակարգի, անփորձությո՞ւնն էր, թե ինչ, անհասկանալի մնաց միայն այն հարցը, թե այդ ուղերձը ինչու ՀՅԴ Ընդհանուր ժողովին չուղարկվեց հենց դրա սկզբին, ինչպես դա սովորաբար արվում է: Չէ՞ որ դա առանձին դեպքերում ազդեցություն է թողնում համագումարում կամ, տվյալ պարագայում՝ Ընդհանուր ժողովում հնչող ելույթների տոնայնության կամ նույնիսկ գնահատականների վրա: Իհարկե, կարելի է ասել, թե դա Ն. Փաշինյանը «մտածված» է արել՝ թողնելով, որ դաշնակներն իրենց իրական հակահեղափոխական դեմքը ցույց տան՝ կարծիքներ արտահայտելով հեղափոխական իշխանության գործունեության վերաբերյալ: Բայց նրա այդ ուշացած ուղերձում ՀՅԴ-ի դրվատական բնորոշումները, Ընդհանուր ժողովի վերջում Հ. Մարգարյանի բացահայտ հակահեղափոխական ելույթը, ինչպես նաև Ընդհանուր ժողովից հետո Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ-ի նոր ղեկավարության հետ վկայում են, որ երկու կողմերը հետապնդել են փոխադարձ առ ու տուրի նպատակներ: Փաշինյան-ՀՅԴ երկխոսության տոնայնությունը, եթե առաջինի կողմից փառաբանական-փաղաքշական էր, ապա հենց երեկ խայտառակ պարտություն կրած ՀՅԴ-ի ցուցադրական սկզբունքայնության դրսևորումը պայմանների առաջադրմամբ՝ ուղղակի զավեշտալի էր: Ն. Փաշինյանի այդ դիրքորոշումն իրականում բացառում է ՀՅԴ-ի հետ կապերի խզումը այն հույսով, թե վերջինս չի ցանկանա խոչընդոտել արտասահմանի հայ մեծահարուստներին Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում, ինչպես դա արել էր ՀՀՇ-ի իշխանության օրոք: Խորհուրդ կտայի սին հույսերին գերի չդառնալ:

Ազգային ժողովում ազգայնական և սոցիալիստականուղղվածության քաղաքական ուժերի բացակայությունն ի՞նչվտանգներով է հղիարդյո՞ք որոշակի ռեսուրսների տիրապետող ՀՅԴն կարող է վտանգ ներկայացնել ՀՀ նոր իշխանությունների համար։

-Հայաստանում արդեն վաղուց ես չեմ տեսնում ոչ առողջ ազգայնական, ոչ էլ արևմտյան հասկացողությամբ սոցիալիստական քաղաքական ուժեր: Եթե ձեր բնորոշած «ազգայնական» և «սոցիալիստական» քաղաքական ուժերը տվյալ դեպքում ենթադրաբար հասկացվում են հատկապես ՀՅԴ-ն ու Կոմկուսը, ապա վստահ եմ, դրանք որևէ կերպ, քան գործով, երբեք չարտահայտվող ծրագրային գաղափարախոսական դատարկաբանություններ են դաշնակների «Մեծ Իդեալ»-ի իրականացման և Կոմկուսի կոմունիզմ կառուցելու ոգով: Դրանց հասցեատերն է բութ հայրենասիրության և անմիտ սոցիալական հավասարության ախտերով տառապող զանգվածը, որին դաշնակներն ու կոմունիստները իրենց կողմ են հրավիրում՝ կինտոյական «էստի համեցեք» գոռգոռոցով: Իսկ ՀՅԴ-ի «սոցիալիզմն» ու Հայկոմկուսի «զարգացած սոցիալիզմը» ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս Հայաստանում ծառայում են ռուսական կայսերապաշտության շահերին: Հիմնականում դրանք են եղել ու մնում մեր ժողովրդի մեջ անասնական վախի սերմնացանները ՝ թե իբր առանց Ռուսաստանի հայերն ու Հայաստանը գոյություն ունենալ չեն կարող: Եվ հենց դրանցով են դրանք վտանգավոր եղել ու մնում Հայաստանի պետականության գոյության և զարգացման համար:

Ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանըինչպե՞ս աշխատի այդ սեգմենտիհետորպեսզի զերծ մնանք հնարավոր ծայրահեղականդրսևորումներից՝ հաշվի առնելով անցյալի դառը փորձը։

-Քաղաքական այդ հերձատի (segment) հետ որևէ հույս կապելը նշանակում է գնալ դեպի անդունդը: Քաղաքական այդ հերձատը մշտապես միմիայն իրեն է արժանի համարում Հայաստանում իշխանության գլխին լինելը: Պարծենում է իր սին «ազգային գաղափարախոսությունով», իր տարիքով, իր «փորձով» և այլն: Բայց պատմական փաստ է և դա հաստատել են հենց ՀՅԴ-ի նախկին որոշ պարագլուխներ, որ իրենց քաղաքական ապիկարության պատճառով են Հայաստանին և հայ ժողովրդին հասցրել ոչնչացման եզրին: Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի դաշնակների համար, մեկ է, նրանք չեն կարող մի քայլով հեռու մնալ հեղափոխության հանդեպ ռուսական ժխտողական դիրքորոշումից: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը պարտավորվածություն չունի աշխատել այդ ձախողակ քաղաքական հերձատի հետ: Ինչքան հեռու դաշնակներից, այնքան լավ և՛ հայ ժողովրդի, և՛ Հայաստանի, և՛ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի համար:

Դեռ ամիսներ առաջ Փաշինյանը ՀՅԴին և մի քանի այլ ուժերիմեղադրել էր հակահեղափոխության մեջ։ Կա՞ արդյոքհակահեղափոխության վտանգ։ Ի՞նչ մարտահրավերներ են կանգնածնոր իշխանության առջև։

– Այո, հեղափոխությունից հետո հակասությունները Նիկոլ Փաշինյանի գործունեությունում և արտահայտություններում հազվադեպ չեն: Ուղղակի հեղափոխության գեղեցիկ, բայց հակաբնական բնորոշումներն են(սիրո և համերաշխության հեղափոխություն, թավշյա հեղափոխություն, որոնք գոյություն չեն ունեցել մարդկային հանրության գոյություն ողջ ընթացքում և հակասում են փիլիսոփայության կարևորագույն օրենքներից մեկի՝ Հակադրությունների միասնության և պայքարի օրենքի դրվածքներին) թելադրում նրա այդ վարվելակերպը: Նկատի ունենալով մեր համաժողովրդական հեղափոխության մարդկային ընդգրկվածությունը, ժողովրդի պահանջները և նրա հակառակորդ հակազգային տարրերին, ես այդ հեղափոխությունը կանվանեի «ազգային հեղափոխություն»: Բայց ունենք այն, ինչ որ ունենք: Ցավով պետք է նշել, որ հեղափոխությունը շատ հարցերում տեղապտույտ է տալիս: Իշխանությունը մասնակի է գրավված, հին բյուրոկրատիան չնչին փոփոխությունների է ենթարկվել, իշխանության լավ չմտածված որոշ գործողությունները հասարակության կողմից բացասական արձագանք են ստանում և այլն, և այլն: Այս իրադրության մեջ աստիճանաբար գլուխ է բարձրացնում դավաճանական հակահեղափոխականությունը: Եթե համեմատենք դեկտեմբերի 9-ից առաջ եղած դրությունը ներկայիս իրադրության հետ, կարելի է ասել, որ այսօր հակահեղափոխության վտանգը կրկնապատկվել է: Եվ դա հետևանք է այն բանի, որ հեղափոխական իշխանությունն անհրաժեշտ չափով դեռ չի ամրապնդվել և իր հսկողության տակ չի առել երկրի հանրային կյանքի զարգացումները: Ինչ վերաբերում է իշխանության առջև կանգնած մարտահրավերներին, դրանք բազմաթիվ են, բայց դրանցից կարևորագույնները շտապ բանակի ամրապնդումն է զինվածության, մարդկային ռեսուրսի ավելացման և կադրային հարցերում, արտաքին հարաբերությունների հեղհեղուկ մնալն է, օրենսդրական փոփոխություններն են և առաջնահերթորեն՝ ներկայիս Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելն է:

(Visited 118 times, 1 visits today)