Խոշոր ավտովթար Երևանում. իրար են բախվել 10-ից ավելի մեքենաներ

Այսօր գիշերը՝ ժամը 2:00 սահմաններում խոշոր ավտովթար է եղել Երևանում՝ Սարալանջից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհին: Իրար են բախվել 10-ից ավելի մեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը:

Մարմնական վնասվածքներով երկու անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ:

Շամշյանի տեղեկություններով՝ ավտովթարի պատճառը եղել է մերկասառույցը. հիմա ոստիկանությունը պարզում է վարորդների ու վիրավորվածների ինքնությունը:


(Visited 88 times, 1 visits today)