«Հաճելի է, երբ աշխարհի հզոր երկրներից մեկի ղեկավարը հայերենով է ողջունում ՀՀ վարչապետին». Գ. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելն instagram-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցին և տեղադրել է մի քանի լուսանկար…


     Լուսանկարների տակ մեկնաբանությունը ֆրաու Մերկելը լատինատառ «bari galust»-ով է սկսել՝ հայերենով ողջունելով Փաշինյանին…
     Երևում է, 2018թ-ի օգոստոսի վերջին Երևան կատարած այցի ժամանակ, որն ավելի շատ հիշվում է իր «սելֆիառատությամբ», տիկին Մերկելը մի քանի հայերեն արտահայտություն է սովորել, որը կիրառել է Փաշինյանի այցի ժամանակ…
     Հ.Գ. Ամեն դեպքում, հաճելի է, երբ աշխարհի հզոր երկրներից մեկի ղեկավարը հայերենով է ողջունում Հայաստանի վարչապետին իր instagram-ի էջում…»:

mamul.am

(Visited 52 times, 1 visits today)