«Դատի եմ տվել իմ մասին զրպարտության և իմ կրթության վերաբերյալ ստահոդ լուրերի համար». Մնացական Ուռուսյան

Ջրաշեն գյուղի բնակիչ Մնացական Ուռուսյանն, ով օրերս մեկնել է ԱՄՆ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի լրագրողներ, վերջերս նկատել եմ, որ ձեզանից շատերի ուշադրության կենտրոնում եմ գտնվում։ Խոստանում եմ՝ Ամերիկայից ժամանելու հաջորդ օրն իսկ կտամ մամուլի ասուլիս ու կպատասխանեմ բոլորիդ անհանգստացնող հարցերին։


Հուսամ՝ հանդիպմանը անպայման ներկա կգտնվեն Hraparak.am-ի, «Ժողովուրդ» օրաթերթի, «Ազատություն ռադիոկայան»-ի և Socialmedia.am-ի ներկայացուցիչները։ Փետրվարի 19-ին կկայանա դատավարություն։
Դատի եմ տվել իմ մասին զրպարտության և իմ կրթության վերաբերյալ ստահոդ լուրերի համար»:

mamul.am

(Visited 153 times, 1 visits today)