Եղբայրը սպանել էր եղբորը (Video)

Փետրվարի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը:


Դեպքի վայր մեկնած ոստիկանները հիշյալ ավտոճանապարհին հայտնաբերեցին «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա, որի վրա արյան հետքեր կային: Բայց ո՛չ տուժողը կար, ո՛չ էլ դանակահարողը: Թվում էր` որևէ հիվանդանոցից, ուր որ է կահազանգեն, սակայն կատարվածի վերաբերյալ բաժնում այդպես էլ հաղորդում չստացվեց:
Ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում իրավապահները պարզեցին, որ ոմն Ժիրոն Արագածավան գյուղի բնակիչ Ժիրայր Նազարեթյանն է, իսկ եղբայրը՝ Ղևոնդ Նազարեթյանը: «ՎԱԶ 21 06»-ը տուժողինն էր: Ժամը 19-ի սահմաններում եղբայրները մեքենայում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, Ժիրայրը դանակահարել էր Ղևոնդին, և քանի որ «06»-ի վառելիքը վերջացել էր, անցորդներից մեկի մեքենայով եղբորը Բագրավան գյուղ` հարազատներից մեկի տուն էր տեղափոխել, որտեղ էլ Ղևոնդ Նազարեթյանը մահացել էր:
Հետագա միջոցառումներով, նույն օրը, ժամը 22:30-ի սահմաններում, քրեական հետախույզները կասկածյալին Բագրավանում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին ոստիկանության Թալինի բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ժիրայր Նազարեթյանը տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 209 times, 1 visits today)